Ներել դժվար չէ, դժվար է նորից հավատալ…

Ներելը դժվար չէ, դժվար է նորից հավատալ...Ներել… Բոլորս էլ ներում ենք, բայց հավատալ… Դժվար է հավատալ… Հարցը շատ դժվար է, քանի որ յուրաքանչյուր մարդ մտածում է իր կերպ: Ոմանց համար երբ ներում ես ուրեմն նրան հավատում ես, իսկ մյուսների համար եթե ներում ես, կարող ես չհավտալ: Եվ իհարկե կան մարդկանց երրորդ տեսակ, ովքեր տատնվում են այդ երկու հարցերի շուրջ, քանի որ երկուսն էլ գտնում են ճիշտ և ես այդ մարդկանցին եմ: Ես գտնում եմ եթե ներում ես ուրեմն հավատում ես նրա ներմանը, բայց կարող ես ներել, բայց երբեք չհավատաս: Իմ կարծիքով մարդ կարող է ներել հեշտությամբ, բայց երկրորդ անգամ հավատալ, դա դժվար է, քանի որ մարդ կարող է ներվել շատ անգամ, իսկ վստահություն կարող է կորցնել միայն մեկ անգամ և միայն շատ դժվարությամբ դա հետ բերել: Կարող եք ներել հեշտ, բայց հավատալ դժվար… Կարող եք ներվել հեշտ, բայց հավատեցնել դժվար…

Հեղինակ` Մերի Թոռունյան

Հակառակորդները մեր կյանքում…

Հակառակորդները մեր կյանքում...Բոլորս էլ ունենք հակառակորդներ մեր կյանքում, բայց արդյոք դա լավ է… Հակառակորդ նշանակում է թշնամի, բայց թշնամություն մարդկանց մեջ լինում է միայն այն դեպքում, երբ մարդ նախանձում է,  նախանձից սկսում է իր մեջ այրվել և անել ամեն ինչ, որ լինի առավել հակառակորդից: Հակառակորդ ունենալը դա վատ է, քանի որ այդ նախանձի մեկ խայթը կարող է ամբողջովին փոխել քո կյանքը: Ինձ թվում է, որ մարդիկ երբ նախանձում են երբեք չեն գիտակցում դա… Իմ կարծիքով վատ է երբ մարդ ունենում է հակառակորդ, քանի որ մարդիկ պետք է լինել, ավելի համերաշխ: Հիմա կասեք, որ այդպես չի, քանի որ մարդիկ նախանձելով ձգտում են լավին, իսկ ես կպատասխանեմ, որ իհարկե լավ է, որ ձգտում է լավին, բայց թող դա լինի մարդու ցանկությունը, ոչ թե նախանձից… Երբեք մի նախանձեք, որ հակառակորդներ չունենաք…

Հեղինակ` Մերի Թոռունյան

Ամաչկոտ լեզուն…

Ամաչկոտ լեզու...Ամաչկոտ, բայց ոչ թե ծույլ… Յուրաքանչյուրիս լեզուն խոսելու համար է և նա միշտ ցանկանում է խոսել, բայց որքանով, որ մենք ենք կառավարում մեր լեզու ապա նա լինում է այնպիսին ինչպիսին մարդն է: Օրինակ` եթե մարդ աշխույժ է, ապա նրա լեզուն նույնպես, եթե ծույլ է` ապա լեզուն էլ… Եվ իհարկե կան մարդիկ, ովքեր ամաչկոտ են, որն էլ ստիպում է լեզվին լինել ամաչկոտ նույնպես: Ամաչկոտ լեզուն մարդիկ կարող են շփոթել ծույլի հետ, սակայն դրանք տարբեր բաներ են: Ամաչկոտ լեզուն ամաչում է նաև իր ընկերներից և որն էլ բերում է նրան, որ լեզուն չի ծանոթանում ուրիշների եըտ, խոսում և կյանքը վայլում ինչպես վայլում են իր ընկերները: Մարդիկ լինելով միակողմանի հարմարվում են, բայց չեն մտածում այն արարածի մասին, որն իրենց մարմնի մասն են: Մարդու բնավորությունն ազդում է նաև լեզվի վրա, միշտ եղեք ակտիվ և ինչպես պետք է վայլեք Ձեր կյանքը Ձեր լեզվի հետ միասին:

Հեղինակ` Մերի Թոռունյան

Ապրիր այնպես, ինչպես կապրեիր կյանքիդ վերջին օրը…

Ապրիր այնպես, ինչպես կապրեիր կյանքիդ վերջին օրը....jpgԻնչ գիտես, թե երբ կգա կայնքիդ վերջին օրը… Ոչ ոք չգիտի այդ հարցի պատասխանը, քանի որ դա կարող է պատահել, ամեն օր, րոպե, վայրկյան… Չգիտենք այդ հարից պատասխանը, քանի որ մենք դա չենք կարող զգալ կամ հասկանալ… Եվ այդ պատճառով մենք պետք է գիտակցենք դա և ապերենք մեր կյանքի օրերը, ինչպես կապրեինք կայնքի վերջին օրը: Վախն այնքան վախենալու չէ, ինչքան մահը, քանի որ դու կարող ես վախենալ մեկ, երկու, իսկ մահանաս, միայն մեկ… Մենք եթե այդպես ենք մտածում մեր մասին, ապա ինչու այդպես չենք մտածում շրջապատի մասին` մարդուց սկսած և վերջացած ամենափոքր կենդանուց: Յուրաքանչյուր անձ ցանակում է ապրել, բայց պետք է այնպես ապրել, որ չզրկենք ուրիշների դրա հնարավորությունից: Մենք ապրում ենք` քայլում ենք, շարժվում ենք, բայց ինչու չենք մտածում, այն կենդանիների մասին, ում փոքր լինելուց, չնկատելուց ոտնակոխ ենք անում, բայց չենք մտածում, որ նրանք նույնպես ցանականում են ապրել: Կյանքի վերջին օրը կարող է գալ անկատ, ինչպես մեկ ակնթարթ,այդ պատճառով էլ, պետք է ապրել յուրաքանչյուր օր, ինչպես կայնքի վերջին օր…

Հեղինակ` Մերի Թոռունյան

Ամեն ինչ հեշտ չի` պետք է պայքարել…

Ամեն ինչ հեշտ չի` պետք է պայքարել....jpgՍպասելը հեշտ է, ձգտելը` դժվար… Չունենալը հեշտ է, ունենալը` դժվար… Ամեն ինչի հասնելու համար դու պետք է պայքարես, այլապես ոչնչի չես հասնի: Յուրաքանչյուր մարդ ինչ-որ բարձրունքի հասելու համար ձգտում է, պայքարում է, այլ ոչ թե ձեռքերը ծալած նստում և սպասում թե, երբ կկատարվի իր երազածը: Երբ մեկին տեսում ես ինչ-որ բարձրունքի վրա, բարձրունքը նկատելով դու մոռանում ես, բոլոր դժվարություների մասին: Եթե մարդ փորձի գնալ հեշտ ճանապարհով, անգամ այդ ժամանակ նա պետք է պայքարի: Հեշտ ճանապարհի կողմ նայելով մարդ խաբվում է, քանի որ նա այդտեղ ավելի շատ է պայքարելու: Ամեն ինչ հետ չի` պետք է պայքարել, այսպես եմ ես մտածում և շատ կցանկանայի, որ այսպես մտածեին նաև ուրիշները…

Հեղինակ` Մերի Թոռունյան