Պատերազմում ատելի է…

Պատերազմում ատելի է....jpgՊատերազմում ատելի է ամեն ինչ… Պատերզմը սիրեոլւ բան չէ… Ամեն մոր սրտով սարսուռ է անցնում, երբ իմանում է, որ պատերազմ է և որ կարող է ի որդին էլ գնա կանգի սահմանին և կռվի թշնամու հետ: Ախր ո՞ւմ է պետք այդ արցունքները, այդ տառապանքները, բացի ոխերիմ թշնամուց: Ես չեմ հասկանում, ո՞վ եկավ ր ոտնատակ արեց մարդու խաղաղությունը: Ո՞ւմ էր դա պետք է… Երբ մարդ սկսեց ագահանալ ստեղծվեց նաև պայքարը, իսկ հետո արդեն պատերազմը: Մարդիկ սկսեցին աչքը դնել ուրիշինի վրա, մոռանալով իրենցը և որ նրանք ունեն ամեն ինչ, ինչ պետք է երջանիկ լինելու համար: Ես մի ցանկություն ունեմ և երկու հարց ուղված դեպի յուրաքանչյուր պետության նախագահին` Ի՞նչ եք Դուք ցանկանում կյանքից և թե ինչու դուք չեք գնահատում Ձերը և միծտ պայքարի մեջ մտնում ուրիշ պետության հետ: Պատերազմում տուժում են զինվորները, բայց յուրաքանչյուր զինվոր պատերազմի ժամանակ, իր մեջ պարտականություն է զգում, ինչ գնով էլ լինի պետք է պաշտպանի իր հայրենիքը: Կռիվ սետղծողները պարզապես չեն հասկանում, որ իրենցից հետո գալիս է նոր սերունդ և որ նրանք սխալ օրինակ են ծառայում նրանց համար: Ես ուղակի ցանկանում եմ հասկանալ, թե մինչև երբ է շարունակվելու այս ատելությունը միմյանց հանդեպ: Ես չեմ մեղադրում իմ տարիքի հակառակ պետության մի երեխայի, ով կարող է ինձ և իմ հայրենիքին ատել, այլ մեղադրում նրանց ովքեր այդ ամենի հիմնական պատճառն են… Ես պատերազմում ատում եմ ամեն ինչ և երազում եմ, թե կգա մի օր, երբ ամեն ինչ կլինի առաջվա նման հաշտ, համերաշխ և առանց պատերազմների…

Հեղինակ` Մերի Թոռունյան