Երազելով վաղվա օրվա համար․․․

Ամեն օր էլ իր յուրահատկությունն ունի, բայց երբեմն ցանկանում եմ թերթել այդ օրը և անցնել միանգամից հաջորդ օրը երազելով վաղվա մասին։ Ընդհանրապես երզաում եմ, երբ վատ բան է լինում և երազելով վղվա օրվա մասին ցանկանում եմ, որ դա ուղվի կամ չլիներ ինձ հետ։ Ավելի շատ մտածում եմ, քան երազում և հատկապես գիշերները քնելուց առաջ։ Երազելով վաղվա օրվա համար միշտ ցանակում եմ լավը և չեմ էլ մտածում վատի մասին։ Չեմ սիրում, որ վաղվա օրվա մասին վստահ եմ խոսում, քանի որ միշտ լինում է դրա հակառակը։ Երբեմն, երբ երազում եմ վաղվա օրվա մասին երևակայությունս խառնում եմ դրա հետ և սարքում եմ մի հեքիաթ, որը հուսով եմ կլինի իմ հեքիաթը։ Այնքան էլ, իհարկե չեմ սիրում այսօրվա օրս ամփոփեմ երազելով վաղավա օրվա մասին, բայց երբեմն, որպես սփոփանք օգնում է։ Երազելը լավ է, բայց պետք է նաև իրական դարձնել այն․․․

Advertisements

Ամանորի իրական նվեր․․․

Ես շատ եմ սիրում Ամանորը․․․ Ամանորը դա ինձ համար միայն հասարակ տոն չէ, դա մի տոն է, որ հին տարին թողնում ենք անցյալում և դիմավորում ենք նոոր տարի թարմ մտքերով և երազանքներով։ Ամանորը ինձ համար դա մի կախարդական օր է, երբ կատարվում են մարդկանց երազանքները, քանի որ կարծես այդ օրը կյաքդ վերծնվում է։ Բայց և նաև Ամանորը հայտնի է իր նվերներով, որը յուրախանչյուր երեխայի համար մի հրաշք է։ Երեխաները միշտ ցանկանու են խաղալիքներ, իրենց հետաքրքող շատ ու շատ բաներ, բայց Ամանորյա նվերների մասին տեսակետն ամեն տարի փոխվում է։ Ինչքան մեծանում ես այնքան հասկանում ես, որ Ամանորյա կախարդանքը դա նվերները չեն այլ․․․ Այդ դա ես դեռ չեմ հասկացել, բայց այդ շրջանում եմ, քանի որ արդեն հասկանում եմ այն ժամանակ ես ապրում էի և երջանկացնում էին ինձ միայ նվերները, բայց․․․ Ամանորյա իրական նվերը ես դեռ չեմ կարոող ասել որն է, բայց միշտ սիրել եմ, որ նվերները նվիրել են ժպիտը դեմքին և ջերմությամբ։ Ամեն տարիքի երեխայի համար իրական նվեր կլինի տարբեր բաներ, բայց իմ տարիքի համար ինձ համար իրական նվերը դա միայն այն է, որ իմ ընտաանիքը միշտ լինի իմ կողքին և լինել առողջ, քանի որ ավելի թանկ բան քան ընտանիքը չեմ կարող ասել։ Բայց, իհարկե, հաճելի է, որ նվերներ ես ստանում, քանի որ դեռ ես երեխա եմ և նվերը նույնպես ինձ կարող է հաճույք պատճաառել։ Ամեն մեկը Ամանորյա գիշերը եղևնու տակ թող գտնի իր իրական նվերը, քանի որ Ամանորի գիշերը բոլոր բոլորի երազանքները կատարվու, են․․․

 

Ապրիր ներկայովդ…

Ապրել ներկայով, դա այնքան էլ հեշտ բան չէ… Ես ինքս ապրում ե ներկայով, չգիտեմ ինչու, բայց ես միշտ իմ վրեժները, տողնում եմ ապագային, բայց որքանով է դա ճիշտ, որքանով սխալ, չգիտեմ… Ես չեմ կարողանում մարդուց երկար նեղանալ, պարզապես չեմ կարողանում… Գիտեմ մարդիկ, ովքեր իրենց անցյալով են ապրում ներկան, այսինքն` կարող են կրկնել նույն սխալներն ինչպես անցյալում, լինել նղացած (խռոված) մարդկանցից ինչպես այն ժամանակ: Իմ համար այնքան էլ ընդունելի չէ, այդ տեսակետը և վարվելակերպը, բայց նաև մտածում եմ, որ մարդու վրա կոպիտ վերք թողած վիրավորանքը, այնքան էլ հեշտ չի կարող ներվել և այդ դեպքում ես ընդունում եմ, որ վրեժ լուծել ապագայում…