Ընդունել մարդուն այնպես ինչպես, որ կա․․․

Advertisements

Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա․․․

Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա․․․.jpgԻ՞նչ է նշանակում չեմ կարողանում․․․ Չեմ կարողանում բառ չկա, միայն կա չեմ ցանկանում։ Ամեն ինչ առաջին փորձով չի որոշվում, այլ միշտ պետք է փորձել․․․ Ես նույնպես որոշ հարցերում այդպես եմ, բայց հիմնականում աշխատում եմ փորձել, քանի որ ինչ-որ հույս կա դեռ։ Երբ ինչ-որ բան չի ստացվում, հուսահատությունն է հյուր գալիս, բայց երբեմն փորձում եմ հաղթահարել այն։ Երբ չի ստացվում ինչ-որ բան, շատ մարդիկ կան, և շատ հարցերում՝ նաև ես, փորձում ենք պարզապես մեզ ներշնչել, որ վերջ, չենք կարողանում և երեբեք էլ չենք կարողանա։ Բայց եթե լինի ցանկություն՝ հասնել դրան, ապա ոչինչ չի կարող խանգարել, այդ պատճառով չի կարելի ասել՝ չեմ կարողանում, այլ կարելի է ասել՝ չեմ ցանկանում, քանի որ ամեն ինչ կախված է միայն ցանկությունից։ Երբ փորձ ենք անում, և դրան հետևում է սխալը, ապա մեր հիմնական վախը չփորձելու լինում է սխալվելը, բայց չէ՞ որ մարդ սովորում է և պնդանում իր սխալների վրա։ Երբեք մի ասեք չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա․․․