Փրկե՞լ, թե չփրկել…

Փրկե՞լ, թե չփրկել....jpgՄիշտ մարդիկ կանգնում են մեկ հարցի առաջ` փրկե՞լ, թե չփրկել… Իսկ ինչու հենց այդ հարցի առաջ, քանի որ յուրաքանչյուր մարդ էլ ընկնում է, սխալ քայլ անելով և մենք միշտ մտածում ենք փրկե՞նք, թե չփրկենք: Այս հարցը, ինչպես այդ հարցի նման մյուս բոլոր հարցերին պատասխանում ենք մենք, քանի որ դա մեր իրավունքն է: Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին, սրանով ես Ձեզ ցանկանում եմ ասել, որ պետք է փրկել, որ հետո Ձեզ փրկել պետք լինի, իմանաք, որ կա մեկը, ով սիրով Ձեզ կօգնի: Լինում են, երբ փրկում ես, իսկ հետո քեզ ձեռք չեն մեկնում, բայց մարդ պետք է դրանով չչարանա և մյուս անգամ էլ փրկի նրան, եթե դրա կարիքը լինի, միգուցե քո բարությունը կոտրի դիմացինիդ չարությանը: Պետք է միշտ լինել և’ փրկելուն, և’ փրկվելուն…

Հեղինակ` Մերի Թոռունյան

Advertisements

Շարժվել է պետք…

Շարժվել է պետք....jpgՇատ մարդիկ երբ հասնում են մի բարձրունքի նրանք էլ չեն գնում առաջ, համարում են բավարար: Բայց դա ճիշտ չէ, պետք է գնալ առաջ, այլ ոչ թե հասնելով մի բարձրունքի քարի պես կանգանել: Մարդ պետք է միշտ շարժվի, այլապես հասնելով մի բարձրունքի և կանգ առնելով, դու կարող ես մեկ վայրկյանում ընկնես այդ բարձրունքից: Երբ անշարժ ես` քար ես, երբ շարժվում ես` ջուր ես, քար լինելով կարող են քեզնով խաղալ և շպրտել կամ անգամ չնկատեն, այդպես դու կլինես մեռածի հաշիվ, իսկ ջուր լինելով կողջանաս և կյանքին կնայես ջրրի պարզությամբ և մաքրությամբ: Շարժվելով մարդ ապացուցում է իր մարդ կամ ողջ լինելը: Շարժվել է պետք, ճանապարհը բաց է բոլորիս առջև, միայն շարժվել է պետք…

Հեղինակ` ՄԵրի Թոռունյան

Միակ ձևը փորձ անելն է…

Միակ ձևը փորձ անելն է....jpgՄարդիկ ինչ-որ բանից վախենում են, տհաճություն ապրում և այդպիսի մարդու համար միակ ձևը փորձ անելն է: Փորձն այդքան էլ դժվար չէ, պարզապես նրանք իրենց տրամադրել են այդպես: Այն մարդը ով վախենում է փորձ անելուց, նաև վախենում են սխալվելուց: Ես ինքս չեմ վախենում փորձ անելուց, քանի որ եթե հանկարծ սխալվեմ, ես կարող եմ սկսել ամեն ինչ նորից և ուղղելով իմ սխալը: Մարդ պետք է համարցակություն ունենա և փորձ անի, այլապես տեղում մնալով էլ հարց չի լուծվի: Մարդիկ պետք է հասանան, որ միայն փորձ անելուց հետո չի կարող կանգնել կյանքի և մահվան հարցի առաջ, այլ նաև պարզապես կանգնելով: Երբեք մի վախեցեք փորձ անելուց, քանի որ միակ ձևը փորձ անելն է…

Հեղինակ` Մերի Թոռունյան

Ուտե՞լ, թե հիանալ…

Ուտե՞լ, թե հիանալ....jpgՅուրաքանչուր մարդ ինչ-որ բան ուտելու փոխարն կարող է հիանալ: Հիանալը գերադասելի է, բայց մի պահ պատկերացնենք, եթե բոլոր մարդիկ ուտելու փոխարեն հիանան, ապա մարդ չի կարող մնալ երկրագնդի վրա կամ կմնան, պարզապես հիվանդ, քանի որ մարդ նաև ուտելով է ուժ հավաքում: Իսկ հիմա պատկերացնենք, թե էլ չենք հիանում, այլ միայն ուտում ենք և դառնում ենք գեր… Բայց հարցը գերության հետ կապված չէ, այլ երբ մարդ ուտում է չհիանալով դրա գեղեցկությամբ: Այսպես հարց չես լուծի… Իսկ ինչ կլինի եթե մարդկանց կարծիքները հարցնենք: Երբ մարդուն հարցնես << Ուտե՞լ, թե հիանալ>>, նրանց մի մասը կպտասխանի <<Ուտել>>, իսկ մյուս մասը <<Հիանալ>>: Եվ ես այդպես էլ չեմ իմանա այս հարցի պատասխանը: Այս թեման շատ վիճելի է և ես պատկերացում անգամ չունեմ թե ինչով կարող եմ սա շարունակել և ավարտել…

Հեղինակ` Մերի Թոռունյան

Իմ աշխարհի տերն ու հյուրը…

Իմ աշխարհի տերն ու հյուրը...Ինչպես մյուսներն այնպես էլ ես ունեմ իմ աշխարհը, որում տերն ունի իր դիրքը, հյուրը` իր: Չեմ սիրում իմ աշխարհում շատ հյուր ընդունել, բայց իրականում հյուրասեր եմ: Իմ աշխարհում կարծես թե տեր չկա, քանի որ տերն ու հյուրը գրեթե ունեն նույն իրավունքները: Իմ աշխարհի դռները բացում եմ միայն այն հյուրի առջև, ում համարում եմ համապատասխան: Իմ աշխարհը նման չէ ուրիշների աշխարհին, կան շատ տարբերություններ: Ես կարծում եմ, որ իմ շրջապատի մարդկանց հետաքրքիր չէ իմ աշխարհը, քանի որ ես նման չեմ հասարակ մարդու, միայն կա երկու նմանություն, որ մարդ ենք և որ ունենք դրական և բացասական կողմեր: Իմ աշխարհի տերը ես եմ և հյուրն առանձնահատուկ մարդ: Իմ աշխարհ ներս եմ թողնում իմ ընտրած մարդուն և եթե նրան դուր չի գալիս, ապա թող գնա, քանի որ դա իր իրավունքն է: Իմ աշխարհում կա պարտականությունների և իրավունքների գիրք, որ ես եմ հորինել: Այդ գրքում կան և’ իմ, և’ հյուրիս պարտականությունների և իրավունքների մասին: Ես իրավունք ունեմ իմ աշխարհից հանել հյուր տարբեր պատճառներով կամ հենց առանց պատճառ: Իմ աշխարհում կան շատ հարզատ և մշտական հյուրեր: Կան երկու հյուրեր, ովքեր գնում են-գալիս են, կամ ես եմ թողնում, իսկ հետո պակում դուռը: Այդ երկու հյուրերը ինձ համար հանելուկ են դարձել, բայց ես խոստանում եմ կգտնեմ այդ հանելուկի ճիշտ պատասխանը: Արդեն 11 տարի է և արդեն կդառնա 12 տարի, ինչ իմ աշխարհի տերն եմ և դեռ ոչ մի օրենք չի խախտվել կամ փոփոխվել: Կառավարեք Ձեր աշխարն ինչպես կցանկանաք և ուշադրություն մի դարձրեք այն մարդկանց, ովքեր Ձեզ կքննադատեն, քանի որ դրանք միայն նախանձի խոսքեր են:

Հեղինակ` Մերի Թոռունյան

Ես` ամպրոպից հետո…

Ես` ամպրոպից հետո...Ցանկացած մարդու մոտ տրամադրությունը փոխվում է ամպրոպից հետո: Ես այդպես եմ կարծում, քանի որ մարդկանց տրամադրությունը նաև կարողանում է կառավարել բնությունը իր եղանակներով: Հենց ամպրոպ բառը ոմանց բացասական էներգիա է փոխանցում, իսկ ոմանց` դրական: Ամպրոպը բնության մի մռայլ եղանակ է, բայց ինչպիսի կախարդան է կատարվում ամպրոպից հետո: Ես սիրում եմ վայլել ամպրոպի մռայլությունը, քանի որ մարդ իր օրվա 85%-ը միայն լույս է, իսկ մութը ընդհամենը 15%: Այդ խորհդավոր լոռությանը և մռայլությանը վերջ է տալիս երկնքի ծննունդը… Բայց ամպրոպից հետո էլ է գեղեցիկ և ունի իր խորհրդային գեղեցկությունը, ինչպես ինքը` հենց ամպորպը: Ամպրոպից հետո ամեն ինչ դառնում է ավելի հասկանալի, ավելի պարզ և լուսավոր: Ամպրոպի ժամանակ մարդկանց մեծամասնությունը դառնում է բարկացած, անգամ անհասկանալի, իսկ ամպրոպից հետո ամեն ինչ փոխվումը մարդիկ դառնում են ուրախ, բարի և անգամ հասկանալի:

Հեղինակ` Մերի Թոռունյան

Թող գեթ մի օր ապրեի, բայց ապրեի ջրի պես…

Թող գեթ մի օր ապրեի, բայց ապրեի ջրի պես....jpgՋուրը գրեթե միակ բանն է, որ մարքուր և պարզ է մնացել այս երկրագնդի վրա: Շատ մարդիկ երբ սխալներ են գործում միշտ մտածում են ժամանակը ետ տալու մասին և սխալները ուղղելու, իսկ ջուրը պարզ է, մաքուր: Շատ մադրիկ են ցանկանում ապրել ջրի պես և երբեմն լինում են, որ ինձ մոտ էլ է այդպիսի զգացողություններ լինում: Առանց ջուր կյանք չկա, իսկ առանց կյանք` մարդ: Մարդիկ կարող են երազել, բայց մտածում են, որ չն կարող երազանքներն իրականություն դարձնել: Ապրեք գուցե մեկ օր, ինչպես ջուրը և կտեսնեք թե ինչպես արդար կլինի Ձեր կյանքը և այդպիսի կյանքը կիլինի յուրաքանչյուր անձի երազանքը…Թող գեթ մի օր ապրեի, բայց ապրեի ջրի պես, այս խոսքը ոչ միայն ասելիք է, այլ ճիշտ և արդար կյանքի ճանապարհ:

Հեղինակ` Մերի Թոռունյան