Իմ գույնը կապույտն է…

Իմ գույնը կապույտն է...Իմ գույնը կապույտն է պարզ, մաքուր, խորհդային և երբեմն մուգ… Կապույտ գույնը յուրաքանչյուրը մարդ տեսնում է իր առօրյա կյանքում, անագամ գիշերները, քանիո որ երկինքը երբեք սև չի դառնում, այլ շատ մուգ կապույտ: Փոքրուց սիրել եմ կապույտ գույնը և կսիրեմ… Կապույտը կարսես իմ կյանքի գույն է դարձել, բայց բացի կապույստից նաև սևը իր մգությամբ դարձել է իմ գույնի մի մասը: Սև… Կապույտ… Մուգ կապույտ… Կապույտ գույնով ես ապրում եմ, բայց երևի արդեն սևով էլ, մի փոքր մաս: Կապույտ ասելով հիշում եմ բայց կապույտը, իսկ հետո երանգները և վերջում այն ինչ ունեմ կապույտ գույնի կամ ինչ կապույտ գույնի հանդիպում եմ… Դա տևում է մոտավորապես մի քանի վայրկյան… Կապույտը իշխում է իմ կյանքը, հոգին… Եվ դա ինձ հաճելի է…

Հեղինակ` Մերի Թոռունյան

Կյանքի համը…

Կյանքի համը... 2.jpgԻնչու չէ, նաև մեր կյանքն ունի իր համը… Կարծես թե յուրաքանչյուրիս կյանքը նման լինի կրակի վրա ջրով լի կաթսայի, որը տաքանում է և սպասում, թե երբ պետք է ավելացնեն համեմունքներ: Այդ պատճառով դու պետք է միշտ ձգտես շարժվելուն, ապրելուն, նկատելուն, որ կարողանաս լցնել քո կյանքի  կաթսան և ձգտես, որ համը միշտ լավը լինի: Այն մարդը, ով իր կյանքը չի ապրել ձգտելով, երազելով, շարժվելով, ուրախանալով, տխրելով, նա իր կաթսան չի լցնի, և ջուրը եռալով կգոլորշիանա, և նրա կյանքը փուչ կանցնի: Ես կյանքիս կաթսայի մեջ լցրել եմ և՛ վատ, և՛ լավ համեմունքներ, չգիտեմ, թե ինչպիսին կլինի իմ կյանքը, բայց մի բան գիտեմ, կարող է իմ կյանքի համը լավը չլինի, բայց հաճելի լինի: Մարդ իր կյանքին համ տալու համար պետք է ոչ միայն լավը լինի, այլ և՛ լավը, և՛ վատը: Բոլոր մարդիկ էլ ունեն կյանքի համ, պարզապես դա լինում է և՛ լավ, և՛ վատ: Կյանքի համը կառուցվում է լավի և վատի վրա, ոչ թե միակողմանի: Ինձ համար կյանքի համը կարևոր է նրանով, որ այդ գործում մարդ լինում է մենակ և որոշում է ինքը իր կյանքի համը… Կյանքի համը պետք է լինի և՛ համեղ, և՛ հաճելի…

Հեղինակ` Մերի Թոռունյան