Հեքիաթային աշուն․․․

Հեքիաթային աշուն․․․.jpgՄեղմ աշուն, ցորենի հասկեր և կապույտաչյա աղջիկ, ում մազերը չէին տարբերվում ցորենի հասկերից: Քամին գեղեցիկ և մեղմ փչում էր, կարծես  երաժշտություն նվագեր՝  նվիրված քնքուշ աղջկան: Հասկերը շարջում էին իրենց գլուխները`  աջ և ձախ, իսկ աղջիկը, դանդաղ քայլելով, զմայլվում էր հասկերի պարով: Սակայն, վաղ թե ուշ, անցնելու էր այդ հիասքանչ աշունը և տանելու էր իր հետ աղջկա ուրախությունը:

Հեղինակ՝ Մանե Թոռունյան

Ապրեցող աշուն․․․

Ապրեցող աշուն․․․.jpgԱշուն` տարվա ամենառոմանտիկ, փոփոխական և ապրեցնող եղանակն է: Ինչ՞ու հենց ապրեցնող,քանի որ աշնանային եղանակը` ցուրտ քամին, թափվող տերևները, մեղմ արևը և անձրեևները նման են մեր ապրումներին, օրվա լավ կամ վատ հատվածներին: Աշնան ամեն մի տերևը դա քո կյանքի մր օրն է, քո ապրումները, որոնք ընկան ծառից և վերածվեցին հուշի: Ամեն տարի աշունը յուրովի է հիացնում մեզ, և մենք էլ ամեն տարի ցանկանում ենք ապրել մեր կյանքը անսխալ:

Հեղինակ՝ Մանե Թոռունյան

Բնությունն իմ շուրջը․․․

%d5%a2%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6-%d5%ab%d5%b4-%d5%b7%d5%b8%d6%82%d6%80%d5%bb%d5%a8%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4Երբ գնունում եմ ընտանիքիս հետ քաղաքից դուրս, սիրում եմ նստել ծաղիկների մեջ և լռության հետ միասին վայելել բնությունը: Այդ ժամանակ կարծում եմ, թե ընկել եմ մի մոլորակ, որտեղ շուրջ բոլորս պատված են գեղեցիկ ծաղիկներով: Երբ մի քանի  րոպե տիրում է կատարյալ լռություն, հայտնվում են թռչունները և իրենց գեղեցիկ ձայնով երգում են` կարծես ծաղիկներին օրոր են ասում: Մեղմ քամին օրորում է ծաղիկների կոկոնները և ես այդ տեսարանը տեսնելով հասկանում եմ, թե կյանքը ինչքան գեղեցիկ է բնության մեջ: Սիրում եմ երբ շուրջս բնություն է, իսկ բնության  մեջ ես:

Հեղինակ՝ Մանե Թոռունյան

Իմ լուսաբաացը․․․

%d5%ab%d5%b4-%d5%ac%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%a2%d5%a1%d6%81%d5%a8%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4Երբ ես արթնանում եմ շատ վաղ, և երբ դեռ լույսը չի բացվել, և լուսինը չի զիջել իր տեղը արևին, սիրում եմ նստել պատուհանի մոտ և նայել լուսաբացին: Երկինքը կամաց-կամաց լուսավորվում է, փչում է մեղմ քամին, և խոտերն ու ծաղիկները օրորվում են քամու ստեղծած մեղմ երաժշտության տակ, թռչունները սկսում են կամաց ձայնով երգել՝ կարծես թե արևին կոչ են անում, որ նա դուրս գա: Այնուհետև երկնքի գույնը  մի պահ  փոխվում է և դառնում է բաց վարդագույն, հետո՝ բաց նարնջագույն: Այդ գունային փոփոխության հեղինակներն են  արևի դեղնանարնջագույն շողերը , որոնք րոպե առ րոպե իրենց տակ են առնում ամբողջ երկինքը:

Հեղինակ՝ Մանե Թոռունյան

Դառը ճշմարտություն քան քաղցր սուտ․․․

%d5%a4%d5%a1%d5%bc%d5%a8-%d5%b3%d5%b7%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d6%84%d5%a1%d5%b6-%d6%84%d5%a1%d5%b2%d6%81%d6%80-%d5%bd%d5%b8%d6%82%d5%bf%e2%80%a4%e2%80%a4Մենք հաճախ ցանկանում ենք լսել քաղցր սուտը քան դառը ճշմարտությունը: Մենք սիրում ենք լսել սուտը լինելով խափված և առհամարել ճշմարտությունը, որը մեզ ցավ կպատճառի: Մենք չենք հասկանում, որ վաղ թե ուշ այդ ճշմարտությունը ավելի խորը ցավ է պատճառելու մեզ քան կպատճառեր ավելի շուտ: Մենք սովոր ենք ստին հավատալ անտեսելով ճիշտը: Սակայն միշտ էլ հեշտ չի եղել հավատալ  և ընդունել ճիշտը առանց ավելորդությունների:

Հեղինակ՝ Մանե Թոռունյան

Չեմ սիրում, որ․․․

%d5%b9%d5%a5%d5%b4-%d5%bd%d5%ab%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b8%d6%80%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4Մարդկային անհավասրություն` երբեք չեմ սիրել և չեմ ընդհունել այդ հասկացությունը: Մարդկայի անհավասարություն ասելով կարող ենք հասկանալ շատ բաներ, սակայն ցանկանում եմ խոսել դպրոցներում տարածված մարդկային անհավասարության մասին: Այն թեման, որը ցանկանում եմ շոշափել հիմնականում կարելի է տեսնել տղաների մոտ  նրանց վեճերի ժամանակ: Աշակերտ, որը ունի դպրոցից դուրս մեծ շրջապատ, համարում է իրեն <<լավ տղա>> և բոլորին վերևից է նայում: Պարզապես նա մոռանում է, որ դա ինքը չէ այլ իր շրջապատն է, որի շնորհիվ նա կարողանում է իրեն այդպես պահել: Զարմանալին և ցավալին այն է, որ մնացած աշակերտները ենթարկվում և վախենում են մի մարդուց, ով իրենից ոչինչ չի ներկայացնում, քան փքված փուչիկ,որի մեջ բացի օդից ոչինչ չկա և, որը մի օր հաստատ պայթելու է: Երբեք մի վախեցեք այն մարդկանցից, ովքեր արտաքինից երևում են ուժեղ սակայն ներսից ոչինչ են:

Հեղինակ՝ Մանե Թոռունյան

Սառնություն․․․

%d5%bd%d5%a1%d5%bc%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6Մեր հոգիներում, սրտերում կա սառնություն, որը ստեղծվել է մեր սխալներից, առհամարանքնեից, դաժանություններից և կարոտից: Մենք բոլորս էլ ունեցել ենք սխալներ, կարոտել ենք, սիրել ենք, եղել ենք առհամարված ու այդ ամենից առաջացել է սառնություն: Մենք կարող ենք ուղել ամեն ինչ բայց ոչ կյանքից թողնված սառնությունը: Կարող ենք սիրել, ջերմությամբ լցենլ մարդուն բայց նրա ներսում  այդ տաքությունը չի կարող հալեցնել մինջև վերջ  սառնությունը: Մեր հոգու և սրտի սառնությունը մենք չենք կարողանում արտահայտել սովորական: Առտահայտում ենք մեր սերը, կարոտը, սպասումը տարորինակ, քնաի որ մեր հոգում սառնություն է և մենք դա մենակ չենք կարող հաղթահարել: Մեր երկրագնդի վրա կան շատ տարբեր մարդիկ, բայց մենք նման ենք մի բանով` ցանկանում ենք, որ մեզ սիրեն, ընդունեն այնպես ինչպես մենք կանք և օգնեն հաղթահարել մեր միջի սառնությունը, որը մինջև վերջ չի հալչի և կթողի հետք: Սակայն պետք է իմանալ, որ ամենամեծ օգնությունը քո օգնությունն է ինքդ քեզ:

Հեղինակ՝ Մանե Թոռունյան