Երկնքի և Երկրի զրույցը․․․

Երկնքի և Երկրի զրույցը․․․.jpgՄեզ շրջապատող աշխարհի յուրաքանչյուր անդամ խոսում է․․․ Խոսում է իր ձևով, իր լեզվով, և՛ դժգոհում, և՛ հպարտանում․․․ Այո, այո, խոսում է յուրաքանչյուր անդամ, անգամ երկինքը և երկիրը։ Իսկ ինչու ոչ, արդյոք նրանք չունեն դժգոհելու կամ գլուխ գովելու առիթ։ Նրանց զրույցների հիմնական թեման մենք ենք։ Իմ պատկերացմամբ, ամեն գիշեր, երբ գրեթե մարդ չկա արթուն, նրանք սկսում են վերլուծել իրենց օրը։ Հիմնական զրույցի շատախոսը լինում է երկինքը, քանի որ նա վերևն է և նա տեսնում է ամեն ինչ։ Հիմանականը բողոքն է լինում՝ նրանք ամեն օր աղտոտում են, որսում են տարբեր կենդանիներ, խոտերը տրորելով ցավեցնում, տիրում է անարդարություն, անհավասարություն, խարդախություն, գողություն, ագահություն և այլ այդպիսի բողոքներ։ Բայց նաև կան դրական խոսքեր՝ բայց լավ է, որ կան ոչ այդպիսի մարդիկ և կան մարդիկ, ովքեր պայքարում են այդ խնդիրների դեմ։ Երկինքը, ի պատասխան, ասում է, թե տանել չի կարողնաում սուտը, ատելությունը, ագահությունը, անարդարությունը, այս դարի սմարթֆոնները, համացանցերը, սոցցանցերը և այլ, որոնք մարդուն խանգարում են երջանիկ լինելու համար։ Բայց․․․ Մոռացա նշեմ նաև, որ ոչ միայն մենք ենք, որ ունենք թերություններ, այլ ունեն թերություններ նաև երկիրը և երկինքը․․․ Ոչ, ես պարզապես չեմ կարող ասել նրանց թերանալու տեղ, իսկ միգուցե կա և մենք ենք հենց դրա պատճառը․․․ Ինչքան հարցեր կան, որոնց պետք է դեռ անդրադառնալ․․․

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s