Երանի ես ձյան պես փաթիլ լինեի․․․

Երանի ես ձյան պես փաթիլ լինեի․․․Երանի․․․ Երանի, իրոք որ երանի ձյան փաթիլին․․․ Գոնե մեկ օր, գոնե մեկ օր, ապրեի ինչպես նա։ Սիրում եմ, երբ ձյուն է գալիս, այն իրոք հրաշք է, այն մտքերի և սպասելիքների մի բուռ հրաշք է։ Արդյոք երբեք Ձեզ ձյունը հրաշք չի թվացել։ Ձմեռը ձմեռ չէ առանց ձյան։ Սիրում եմ, երբ ձյուն է գալիս, նայում ես երկինք, ձյուն է գալիս, նայում ես ներքև՝ էլի ձյուն, չորս կողմդ ձյուն է և միայն ձյուն։ Հետաքրքրանում է, երբ այդ ճերմակ հրաշքը գալիս է, գալիս, և արդեն սկսում ես քայլել ձյան վրայով, և լսվում է ձյան խրթխրթոցը։ Իրոք, մի հրաշք է, բայց նաև մի ցնորք, որ  մի օր գուցե և կհաջողվի լինել ձյան փաթիլի պես։ Երբ հաջողվի ինձ դառնալ ձյան փաթիլ, գուցե մեկ օրով, կգամ ամբողջ օրը, կճերմակեցնեմ ամեն ինչ։ Կլինեմ պինդ, բայց նաև տաք, որ տաքացնեմ մարդկանց սառը սրտերը և դարձնե ավելի բարի։ Երբ լինեմ փաթիլ, առաջինը երկրում կգտնեմ ինձ՝ որպես մարդ, և կփորձեմ, ինչքան հնարավոր է, փոխել ինձ, որպեսզի լինեմ արժանի, ոչ միայն փաթիլ, այլ նաև մարդ։ Մի կախարդական աշխարհ, որտեղ կլինեմ ես, ձյունը և իմ մտքերը։ Ես և ձյունը մի ամբողջություն, կարծես մի մարմին, մի էություն․․․

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s