Ծիծաղ և փող…

Image result for Գումար և մանկական ծիծաղԾիծաղ և փող…Ծիծաղ և փող, կարծես անհամատեղելի են, բայց դա այդպես չէ մարդկանց մի այլ տեսակների համար: Կան մարդիկ, ովքեր երբ ունենում են շատ փող սիրում են, երբ ուրիշը սկսում է նախանձել իրեն և նա ծիծաղում է չարկամ ծիծաղով: Այդպիսի մարդիկ գտում են, որ իրենց փառքը, երջանկությունը և կյանքի այլ կաևոր արժեքներ կապված են փողի հետ, որովեհտև փողով է նա գնում իր երջանկությունը, ինքնասիրությունը, ինչու չէ նաև փառքը, անունը… Բայց այդպիսի մարդկանց կյանքը կարճ է, քանի որ ինչ են նրանք անելու, երբ ավարտվի իրենց փողերը, այսինքն կավարտվի նաև իրենց կյանքի և ապրելու իմաստը: Սա դեռ մարդկանց մի մասի կարծիքն էր, բայց կա նաև այլ տեսակ, ովքեր ցականում են շատ փող, հասնում են և նոր հասկանում դրա կեղծ արժեքը: Փողը կարող է կործանել մարդու կյանքը, քանի որ երբ ունես շատ գումար էլ ինչիդ է պետք աշխատել, ինչիդ է պետք չարչարվել, դրանք դառնում են միայն խոսքեր, բառեր և մարդը ծուլանում է, ծուլացնելով և’ իրեն, և’ իր կայքը: Գումարը պետք է չափավոր, ոչ շատ շատ, ոչ էլ շատ քիչ, այլ այնպես, որ միայն կարողանաս քեզ ապահովես լիովին (չափից դուրս չգալով): Երբեմն մեծահասակների խոսաքցության մեջ շատ եմ հանդիպում այս նախադասությունը` <<Մարդ լիքը փող ունենար…>>… Ախր մարդու ինչին է պետք շատ փող, բայց ինչպես տեսնում եմ պետք է, քանի որ մարդկանց գրավել է փողը… Իսկ ծիծաղը, ծիծաղը դա մեզ ստիպում է հիշել ամենա-ամենան, ինչ կարող է մարդուն ուրախացնել, բարձրացնել տրամադրությունը և ընկնել հիշողությունների գիրկը: Երբ մարդ ունենում է շատ փող նա ուրախանում է, ծիծաղում է, իսկ հետո… Հետո ինչ, արդյոք ինչ կլինի այդ մարդու վիճակն ապագայում… Անհայտ է… Բայց եթե նայում ես մի այլ կողմից,  հասկանում ես, որ նաև շատ հիշողություններ կարող ես ունենալ կամ վաստակել փողի շնորհիվ… Դա իրոք այդպես է, քանի որ արդեն ուրախությունն էլ անցավ փողի կողմ…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s