Եթե լույս լինեի…

Եթե լույս լինեի....jpgԼույս… Լույս… Լույս… Կարծես այս երկրում միայն լույսը չի տխրում, բայց հասկանում է թե դա ինչ է… Այդպես եմ մտածում, քանի որ լույսն այդքան տխուր դեմքեր է տեսել, կամ ուրախ կեղծամով, բայց չի փոխվել, մնացել է նույն պայծառը… Իմ կարծիքով լույսը միակն է աշխարհում, որ գրեթե թերություն չունի, բայց արդյո՞ ք այդպես են մտածում բոլորը… Լույս լինելով մարդ չի կարող լինել վշտացած կամ տխուր, ես կարծում եմ, որ անգամ լույսը կարող է փոխել սառը սիրտ ունեցող մարդուն: Ամեն ինչն էլ իր խորհդականությունն ունի, ինչպես նաև լույսը… Մենք մեր կյանքում այնքան լույս ենք տեսնում, բայց երբեք չենք նկատում նրա խորհդավոր և յուրահատուկ լինելը: Մարդ էակ եմ, բայց երբեք չեմ կարող լույս լինել և դա էլ մեծացնում է հետաքրքրությունս և ցանկությունս լինել լույս… Շատ հետաքրքիր կլիներ մեկ օր ապրել լույսի կյանքով, հասկանալ դրա դժվարությունները և հաճույքը: Լույս լինելով ես չէի կարող վշտանալ կամ տխրել և միգուցե կմոռանայի դրանց իմաստը, որն այդքան հարզատ է ամենքիս, որ գունցե մեր կյանքի ամեն օրվա մի քանի ժամը կամ րոպեն նվիրում ենք վշտին, տխրությանը… Ես անգամ սիրելով տխրությունը վստահ եմ, որ լույսը ինձ կփոխի… Լույս լինելով կլուսավորեի տխուր մարդկանց, որպես իմ օրինակից և կհասկացնեի, որ միայն մութը չէ, որ կարող է տիրել իրենց հոգիներում: Լույս լինելով, մի բան չէր փոխի իմ մեջ, մեկե կսիրեի խորհրդավոր մթությունը և գիշերները կքայլեի աստղային ճանապարհով դեպի առաջ, չէին նայի ետև, անցած ճանապարհիս: Ամենքս մեր կողմից պղտորեցին այն ինչ տվել է բնությունը` օդը, ջուրը և հիմա հասելը հերթը լույսին, արևին և եկեք այս անգամ փրկենք, այլ ոչ թե փչացնենք կամ պղտորենք:

Հեղինակ` Մերի Թոռունյան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s