Փրկե՞լ, թե չփրկել…

Փրկե՞լ, թե չփրկել....jpgՄիշտ մարդիկ կանգնում են մեկ հարցի առաջ` փրկե՞լ, թե չփրկել… Իսկ ինչու հենց այդ հարցի առաջ, քանի որ յուրաքանչյուր մարդ էլ ընկնում է, սխալ քայլ անելով և մենք միշտ մտածում ենք փրկե՞նք, թե չփրկենք: Այս հարցը, ինչպես այդ հարցի նման մյուս բոլոր հարցերին պատասխանում ենք մենք, քանի որ դա մեր իրավունքն է: Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին, սրանով ես Ձեզ ցանկանում եմ ասել, որ պետք է փրկել, որ հետո Ձեզ փրկել պետք լինի, իմանաք, որ կա մեկը, ով սիրով Ձեզ կօգնի: Լինում են, երբ փրկում ես, իսկ հետո քեզ ձեռք չեն մեկնում, բայց մարդ պետք է դրանով չչարանա և մյուս անգամ էլ փրկի նրան, եթե դրա կարիքը լինի, միգուցե քո բարությունը կոտրի դիմացինիդ չարությանը: Պետք է միշտ լինել և’ փրկելուն, և’ փրկվելուն…

Հեղինակ` Մերի Թոռունյան

Advertisements

Շարժվել է պետք…

Շարժվել է պետք....jpgՇատ մարդիկ երբ հասնում են մի բարձրունքի նրանք էլ չեն գնում առաջ, համարում են բավարար: Բայց դա ճիշտ չէ, պետք է գնալ առաջ, այլ ոչ թե հասնելով մի բարձրունքի քարի պես կանգանել: Մարդ պետք է միշտ շարժվի, այլապես հասնելով մի բարձրունքի և կանգ առնելով, դու կարող ես մեկ վայրկյանում ընկնես այդ բարձրունքից: Երբ անշարժ ես` քար ես, երբ շարժվում ես` ջուր ես, քար լինելով կարող են քեզնով խաղալ և շպրտել կամ անգամ չնկատեն, այդպես դու կլինես մեռածի հաշիվ, իսկ ջուր լինելով կողջանաս և կյանքին կնայես ջրրի պարզությամբ և մաքրությամբ: Շարժվելով մարդ ապացուցում է իր մարդ կամ ողջ լինելը: Շարժվել է պետք, ճանապարհը բաց է բոլորիս առջև, միայն շարժվել է պետք…

Հեղինակ` ՄԵրի Թոռունյան

Միակ ձևը փորձ անելն է…

Միակ ձևը փորձ անելն է....jpgՄարդիկ ինչ-որ բանից վախենում են, տհաճություն ապրում և այդպիսի մարդու համար միակ ձևը փորձ անելն է: Փորձն այդքան էլ դժվար չէ, պարզապես նրանք իրենց տրամադրել են այդպես: Այն մարդը ով վախենում է փորձ անելուց, նաև վախենում են սխալվելուց: Ես ինքս չեմ վախենում փորձ անելուց, քանի որ եթե հանկարծ սխալվեմ, ես կարող եմ սկսել ամեն ինչ նորից և ուղղելով իմ սխալը: Մարդ պետք է համարցակություն ունենա և փորձ անի, այլապես տեղում մնալով էլ հարց չի լուծվի: Մարդիկ պետք է հասանան, որ միայն փորձ անելուց հետո չի կարող կանգնել կյանքի և մահվան հարցի առաջ, այլ նաև պարզապես կանգնելով: Երբեք մի վախեցեք փորձ անելուց, քանի որ միակ ձևը փորձ անելն է…

Հեղինակ` Մերի Թոռունյան