Ուտե՞լ, թե հիանալ…

Ուտե՞լ, թե հիանալ....jpgՅուրաքանչուր մարդ ինչ-որ բան ուտելու փոխարն կարող է հիանալ: Հիանալը գերադասելի է, բայց մի պահ պատկերացնենք, եթե բոլոր մարդիկ ուտելու փոխարեն հիանան, ապա մարդ չի կարող մնալ երկրագնդի վրա կամ կմնան, պարզապես հիվանդ, քանի որ մարդ նաև ուտելով է ուժ հավաքում: Իսկ հիմա պատկերացնենք, թե էլ չենք հիանում, այլ միայն ուտում ենք և դառնում ենք գեր… Բայց հարցը գերության հետ կապված չէ, այլ երբ մարդ ուտում է չհիանալով դրա գեղեցկությամբ: Այսպես հարց չես լուծի… Իսկ ինչ կլինի եթե մարդկանց կարծիքները հարցնենք: Երբ մարդուն հարցնես << Ուտե՞լ, թե հիանալ>>, նրանց մի մասը կպտասխանի <<Ուտել>>, իսկ մյուս մասը <<Հիանալ>>: Եվ ես այդպես էլ չեմ իմանա այս հարցի պատասխանը: Այս թեման շատ վիճելի է և ես պատկերացում անգամ չունեմ թե ինչով կարող եմ սա շարունակել և ավարտել…

Հեղինակ` Մերի Թոռունյան

Advertisements

Իմ աշխարհի տերն ու հյուրը…

Իմ աշխարհի տերն ու հյուրը...Ինչպես մյուսներն այնպես էլ ես ունեմ իմ աշխարհը, որում տերն ունի իր դիրքը, հյուրը` իր: Չեմ սիրում իմ աշխարհում շատ հյուր ընդունել, բայց իրականում հյուրասեր եմ: Իմ աշխարհում կարծես թե տեր չկա, քանի որ տերն ու հյուրը գրեթե ունեն նույն իրավունքները: Իմ աշխարհի դռները բացում եմ միայն այն հյուրի առջև, ում համարում եմ համապատասխան: Իմ աշխարհը նման չէ ուրիշների աշխարհին, կան շատ տարբերություններ: Ես կարծում եմ, որ իմ շրջապատի մարդկանց հետաքրքիր չէ իմ աշխարհը, քանի որ ես նման չեմ հասարակ մարդու, միայն կա երկու նմանություն, որ մարդ ենք և որ ունենք դրական և բացասական կողմեր: Իմ աշխարհի տերը ես եմ և հյուրն առանձնահատուկ մարդ: Իմ աշխարհ ներս եմ թողնում իմ ընտրած մարդուն և եթե նրան դուր չի գալիս, ապա թող գնա, քանի որ դա իր իրավունքն է: Իմ աշխարհում կա պարտականությունների և իրավունքների գիրք, որ ես եմ հորինել: Այդ գրքում կան և’ իմ, և’ հյուրիս պարտականությունների և իրավունքների մասին: Ես իրավունք ունեմ իմ աշխարհից հանել հյուր տարբեր պատճառներով կամ հենց առանց պատճառ: Իմ աշխարհում կան շատ հարզատ և մշտական հյուրեր: Կան երկու հյուրեր, ովքեր գնում են-գալիս են, կամ ես եմ թողնում, իսկ հետո պակում դուռը: Այդ երկու հյուրերը ինձ համար հանելուկ են դարձել, բայց ես խոստանում եմ կգտնեմ այդ հանելուկի ճիշտ պատասխանը: Արդեն 11 տարի է և արդեն կդառնա 12 տարի, ինչ իմ աշխարհի տերն եմ և դեռ ոչ մի օրենք չի խախտվել կամ փոփոխվել: Կառավարեք Ձեր աշխարն ինչպես կցանկանաք և ուշադրություն մի դարձրեք այն մարդկանց, ովքեր Ձեզ կքննադատեն, քանի որ դրանք միայն նախանձի խոսքեր են:

Հեղինակ` Մերի Թոռունյան