Թող գեթ մի օր ապրեի, բայց ապրեի ջրի պես…

Թող գեթ մի օր ապրեի, բայց ապրեի ջրի պես....jpgՋուրը գրեթե միակ բանն է, որ մարքուր և պարզ է մնացել այս երկրագնդի վրա: Շատ մարդիկ երբ սխալներ են գործում միշտ մտածում են ժամանակը ետ տալու մասին և սխալները ուղղելու, իսկ ջուրը պարզ է, մաքուր: Շատ մադրիկ են ցանկանում ապրել ջրի պես և երբեմն լինում են, որ ինձ մոտ էլ է այդպիսի զգացողություններ լինում: Առանց ջուր կյանք չկա, իսկ առանց կյանք` մարդ: Մարդիկ կարող են երազել, բայց մտածում են, որ չն կարող երազանքներն իրականություն դարձնել: Ապրեք գուցե մեկ օր, ինչպես ջուրը և կտեսնեք թե ինչպես արդար կլինի Ձեր կյանքը և այդպիսի կյանքը կիլինի յուրաքանչյուր անձի երազանքը…Թող գեթ մի օր ապրեի, բայց ապրեի ջրի պես, այս խոսքը ոչ միայն ասելիք է, այլ ճիշտ և արդար կյանքի ճանապարհ:

Հեղինակ` Մերի Թոռունյան

Advertisements

Լուսաբաց…

Լուսաբաց...Արդյոք կա ավելի գեղեցիկ մի բանն, քան լուսաբացը… Ոչ… Լուսաբացը բնությունից մեզ մի գեղեցիկ նվեր է, որ յուրաքանչյուր մարդ պետք է տեսնի այդ հրաշքը: Ես շատ եմ տեսել լուսաբացը և ամեն անգամ հիացել դրանով: Լուսաբացը տեսնելով մարդ կարող է նաև փոխվել, բայց դա պարզապես իմ մտահաղացումն է, քանի որ ես դա տեսնելով, ավելի շատ հիացել եմ, քան փոխվել: Սիրում եմ երբ առավոտյան սառնությունը, ջերմացնում և խաղցրեցնում է լուսաբացը: Ես լուսաբացը դիմավորել եմ մի քնաի անգամ և բոլոր անգամներն էլ հիացել եմ այդ գեղեցկությամբ: Այն մարդիկ, ովքեր չեն տեսել լուսաբաց, ապա շտապեք և երբեք մի նստեք և սպասեք, թե երբ կտեսնեք լուսաբացը, այլ քայլեր ձեռնարկեք, որ տեսնեք այն:

Հեղինակ` Մերի Թոռունյան