Մութ և լույս կողմերը իմ աշխարհի…

Մութ և լույս կողմերը իմ աշխարհի....jpgԵս մեկն եմ, հոգիս մեկն է, սակայն այն բաժանվում է երկու մասերի` մութ և լույս: Աշխարհիս մութ կողմում են վատ պահերը, հիշողությունները, նաև վատ և լավ տրամադրություններ, իսկ լույս կողմում` ամեն ինչի լավը: Ամեն օր անցկացնում եմ մի կողմում, բայց չմոռանալով մյուս կողմի գոյության մասին: Ավելի շատ սիրում եմ մութ կողմս, որից էլ կարող եք հասկանալ, որ ես մութ սիրող մարդ եմ, բայց միևնույն ժամանակ մենակություն ատող: Մութ մարդ լինելով նաև սիրում եմ աշխույժություն և այս վերջին օրերը լինում են, որ վայլում եմ լույս կողմս մոռանալով մութ կողմի մասին: Իմ երկու կողմերը իրարից այդքան էլ չեն տարբերվում և յուրահատուկ լինելու համար ես իմ մութ կողմում դրել եմ ինձ շատ հարազատ և հաճելի գործեր կամ տրամադրություններ: Ինչքանով մութ եմ, ինչքանով լույս, այդքանով էլ կպատմեմ իմ երկու կողմերի մասին: Շատ չեմ ծավալվի, այլ պարզապես մակերեսորեն կներկայացնեմ: Լույս կողմում բնակվում է իմ ժպիտը, աշխույժությունը, ուրախությունս, ուրախ և հիշվող պահերը և հիշողությունները: Մեծ թռիչք կատարեցին դեպի մութ անկյուն (իմ ամենասիրած անկյունը), այստեղ այնքան շատ բնակիչներ կան, որոնց գրեթե չեմ կարող թվարկել, բայց կներկայացնեմ նրանց, որոնց մասին կցանկանայի խոսել: Իսկ հիմա բացեմ մի գաղտնիք, այստեղ հաճելի է, քանի որ այստեղ է բնակվում միտքս, կարծիքս և խոհերս: Իսկ հիմա հարց, իսկ ինչու են միտքը, կարծիքը և խոհերը մութ անկյունում, իսկ հիմա պատասխան, քանի որ ես սիրում եմ և միտքս, և կարծիքս, և խոհերս արտահայտել խորքերից, որը կգա մութ կողմերից: Նաև ցանկանում եմ Ձեզ ներկայացնել իմ մութ անկյունի ամենաչսիրած կողմը` խիղճը: Չեմ սիրում խիղճը և այդ պատճառով մութ կողմում է, բայց դրա հետ մեկտեղ նաև սիրում եմ այդ թեմայի շուրջ խոսել ուրիշների հետ, քանի որ շուրջս գտնվող մարդիկ, կարծում են, որ խիղճը պետք է լինի լույս կողմում:

Հեղինակ` Մերի Թոռունյան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s