Խիղճ…

Խիղճ...Խիղճը մարդու համար մի բան է, որ մարդ կարող է ունենալ կամ չունենալ: Ինձ համար խիղճը դա ծաղրելու նման մի բան է… Ես այդպես եմ մտածում, քանի որ եթե մարդ օգնում է ուրիշին խղճալով, ապա դա չի նշանակում, որ նա օգնում է սրտանց: Երբ մարդ օգնում է խղճալվ դա նշանակում է, որ նա կողքին ցածրացնում է, իրեն վեր դասելով և օգնում: Ես ունեմ խիղճ, որի համար զղջում եմ, քանի որ շատ դեպքրեն են եղել, որ ես մարդկանց, օգնել եմ խղճով: Երբեք չեմ սիրել, որ մարդիկ իրար օգնել են խղճալով… Շատ մարդիկ երբեմն խղճով օգնությունը շփոթում են սրտանց օգնության հետ: Ինձ համար խիղճը շատ վատ բան է…

Հեղինակ` Մերի Թոռունյան

Advertisements

Տխրություն…

Տխորություն...Թախիծ, վիշտ, սրանք տխրության հոմանիշներ են, որոնք մարդուն դարձել են հոգեհարազատ և գրավել ողջ առօրյան: Ինչու է մարդու մեջ հաղթում միշտ տխրությունը, այլ ոչ թե ուրախությունը: Տխրությունը մարդուն կարող է դարձնել չար, սառնասիրտ, բայց այն մարդը, ով սրտով և հոգով կենսուրախ և բարի է, ապա նրա մեջ հաղթում է ուրախությունը, բայց տխուր պահերին վեճ չի առաջանում և ուրախությունը զիջում է իր տեղը տխրությանը: Եթե մտածենք, որ մարդիկ են ընտրում իրենց տրամադրությունը, ապա ողջ կյանքում մարդիկ էությամբ տխուր են, բարկացած, դժկամ… Իսկ արդյո՞ք, այդպես հնարավոր է ապրել,  իհարկ ոչ,  քանի որ մարդկանց մեջ միշտ վեճեր կլինեն: Ուրախությունը բաժանել,  իսկ տխրությունը կիսեք:

Հեղինակ` Մերի Թոռունյան