Մենակություն…

%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6Մենակություն… Մենակություն… Մենակություն… Ամենասարսափելի բանն է կյանքում, քանի որ դա կարող է լինել մի ակնթարթ, և դու մնացիր մենակ: Չգիտեմ` ինչու է այդպես, բայց ես վախենում եմ մենակությունից, մենակ մնալուց… Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր սիրում են մենակությունը, իսկ ինչու, եթե կարելի է լինել մարդկանց կողքին, շփվել: Իմ կարծիքով, մարդիկ կարող են մենակությունից խելագարվել` չշփվելով մարդկանց հետ: Ես սա չեմ ասում այն մարդկանց համար, ովքեր սիրում են մենակությունը… Ոչ, ես նաև մտածում եմ, որ մարդիկ մենակության մեջ կարող են մտածել իրենց ձևով, լինել իրենց կարծիքին, բայց… Բայց ինձ համար այն մարդն է ուժեղ, ով լինելով մարդկանց հետ` կարողանում է իր կարծիքը նույնպես արտահայտել: Ես չեմ սիրում մենակությունը, բայց չեմ էլ սիրում մարդկանց ամբոխը կամ բարձր աղմուկ… Չեմ էլ ասում, որ շատ եմ սիրում լռությունը, լռությունն ինձ համար մենակություն է:

Հեղինակ` Մերի Թոռունյան

Advertisements