Դժվարությանը փոխարինում է հաճելի տեսարանը…

%d5%a4%d5%aa%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d6%83%d5%b8%d5%ad%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%b3%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%bf%d5%a5%d5%bdՄենք այս տարի որոշեցինք գնալ Լաստիվեր, և ստացվեց: Ճանապարհին մեզ սպասվում էին շատ արկածներ և դժվարություններ: Մեզ հետ էր նաև հորաքույրս՝ իր ընտանիքով:
Ուսապարկերը տեղում էին, եղանակը` արևոտ, տրամադրությունը` բարձր, իսկ քայլելու ցանկություն՝ կար ու կար: Սկզբում ճանապարհը թվում էր շատ հեշտ, սակայն մի փոքր խորանալուց հետո հասկացանք, որ ամեն ինչ դեռ առջևում է: Ճանապարհը դարձավ քարքարոտ, ամեն քայլափոխի հանդիպում էինք վտանգավոր վայրէջքների, և դրանք ավելի վտանգավոր էին դառնում, քանի որ մեզ հետ էին նաև իմ քույրիկները: Երբ քայլում ես նեղ ճանապարհով, և կողքդ ձոր է, սիրտդ արագ-արագ թփթփում է, իսկ անհանգստությունը` ներսից ուղղակի խեղդում: Սակայն այն տեսարանը, որը բացվեց մեր առջև Լաստիվերում, արժանի էր թե’ դժվարության, թե’ ամեն տեսակ ապրումների:

Հեղինակ՝ Մանե Թոռունյան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s