Հեքիաթային աշուն․․․

Հեքիաթային աշուն․․․.jpgՄեղմ աշուն, ցորենի հասկեր և կապույտաչյա աղջիկ, ում մազերը չէին տարբերվում ցորենի հասկերից: Քամին գեղեցիկ և մեղմ փչում էր, կարծես  երաժշտություն նվագեր՝  նվիրված քնքուշ աղջկան: Հասկերը շարջում էին իրենց գլուխները`  աջ և ձախ, իսկ աղջիկը, դանդաղ քայլելով, զմայլվում էր հասկերի պարով: Սակայն, վաղ թե ուշ, անցնելու էր այդ հիասքանչ աշունը և տանելու էր իր հետ աղջկա ուրախությունը:

Հեղինակ՝ Մանե Թոռունյան

Advertisements

Ապրեցող աշուն․․․

Ապրեցող աշուն․․․.jpgԱշուն` տարվա ամենառոմանտիկ, փոփոխական և ապրեցնող եղանակն է: Ինչ՞ու հենց ապրեցնող,քանի որ աշնանային եղանակը` ցուրտ քամին, թափվող տերևները, մեղմ արևը և անձրեևները նման են մեր ապրումներին, օրվա լավ կամ վատ հատվածներին: Աշնան ամեն մի տերևը դա քո կյանքի մր օրն է, քո ապրումները, որոնք ընկան ծառից և վերածվեցին հուշի: Ամեն տարի աշունը յուրովի է հիացնում մեզ, և մենք էլ ամեն տարի ցանկանում ենք ապրել մեր կյանքը անսխալ:

Հեղինակ՝ Մանե Թոռունյան

Բնությունն իմ շուրջը․․․

%d5%a2%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6-%d5%ab%d5%b4-%d5%b7%d5%b8%d6%82%d6%80%d5%bb%d5%a8%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4Երբ գնունում եմ ընտանիքիս հետ քաղաքից դուրս, սիրում եմ նստել ծաղիկների մեջ և լռության հետ միասին վայելել բնությունը: Այդ ժամանակ կարծում եմ, թե ընկել եմ մի մոլորակ, որտեղ շուրջ բոլորս պատված են գեղեցիկ ծաղիկներով: Երբ մի քանի  րոպե տիրում է կատարյալ լռություն, հայտնվում են թռչունները և իրենց գեղեցիկ ձայնով երգում են` կարծես ծաղիկներին օրոր են ասում: Մեղմ քամին օրորում է ծաղիկների կոկոնները և ես այդ տեսարանը տեսնելով հասկանում եմ, թե կյանքը ինչքան գեղեցիկ է բնության մեջ: Սիրում եմ երբ շուրջս բնություն է, իսկ բնության  մեջ ես:

Հեղինակ՝ Մանե Թոռունյան

Աշունը ինչպես է ծնվում, սնվում, քնում…

%d5%a1%d5%b7%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a7-%d5%ae%d5%b6%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%bd%d5%b6%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d6%84%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4Իմ պատկերացմամբ աշունն անում է, այն ինչ անում են մարդին: Ծնվում է, երբ նոր-նոր տերևները սկսում են չորանալ ծառի վրա: Աշունը լացում է, երբ չորացած տերևները թափվում են:  Սնվում է, մարդկանց ուրախությամբ և ժպիտներով: Խաղում է և ուրախանում թեթև քամի փչելով և տերևների պարը տեսնելով: Պայծառ արևի տակ երեխանները խաղալով ուրախացնում են աշնանը: Իսկ քնում է, երբ արդեն ինքը պետք է իր տեղը զիճեր ձմռանը: Բարկանում է փչելով ուժեղ քամի: Աշունը գեղեցիկ է բոլոր տրամադրություններով:

Հեղինակ՝ Մերի Թոռունյան

Թող լույս լինի կամ եղիցի լույս․․․

%d5%a9%d5%b8%d5%b2-%d5%ac%d5%b8%d6%82%d5%b5%d5%bd-%d5%ac%d5%ab%d5%b6%d5%ab-%d5%af%d5%a1%d5%b4-%d5%a5%d5%b2%d5%ab%d6%81%d5%ab-%d5%ac%d5%b8%d6%82%d5%b5%d5%bd%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4Ես այնպես պետք է անեմ, որ իմ ամեն օրը դարձնեմ լուսավոր: Դրա համար ես ամեն օր պետք է արթնանամ ուրախ: Դպրոց գամ հաճույքով իմանալու, որ հանդիպելու եմ ժպիտով մարդկանց: Միշտ լինեմ երջանիկ, ուրախ և ամեն վատի մեջ գտնել լավը:  Լինել մարդամոտ և ունենալ մտերիմ ընկերներ: Հավատալ հրաշքներին և ունենալ երազանքներ:

Հեղինակ՝ Մերի Թոռունյան

Հսկայական շարժումը, որի մի մասը հանդիսանում ես նաև դու․․․

%d5%b0%d5%bd%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b7%d5%a1%d6%80%d5%aa%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%b8%d6%80%d5%ab-%d5%b4%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%bdԿա ժամանակի մի մեծ շարժում, որի մի մասն եմ նաև ես և բոլորը: Մարդու կյանքում իր կարևոր դերն ունի նաև ժամանակը, որը պետք է միշտ ճիշտ օգտագործել: Մարդ պետք է միշտ զգույշ լինի, որպեսզի չուզենա հետ տալ ժամանակը: Ժամանակը հետ տալ չի ստացվի, որովեհտև այն շարժվում է և երբեք կանգ չի առնում: Մարդու կյանքում ժամանակը թանկագին է, ինչպես կյանքը, իսկ կյանքի հետ խաղ են անում: Ժամանակն ապարդյուն մի օգտագործեք, որովեհտև մի օր այն Ձեզ համար կարող է սպառվել:

Հեղինակ՝ Մերի Թոռունյան

Ներողություն․․․

%d5%b6%d5%a5%d6%80%d5%b8%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4Ներողություն ասում են այն մարդիկ, ովքեր զղջում են իրենց գործած սխալների համար: Մարդ ոչ միայն պետք է ներողություն խնդրի, այլ նաև ներողամիտ լինի: Բոլոր մարդիկ էլ սխալներ գործում են և մի օր զղջում են դրանց համար: Չկա այդպիսի մարդ ով ներողություն չխնդրի իր սխալների համար: Մեծահասակներն էլ են սխալներ գործում և նեողություն խնդրում: Ներողություն բառն ասում ես այն ժամանակ, երբ հասկանում ես քո սխալները, որովեհտև երբ չհասկանալով քո սխալը, ասում ես ներողություն պարզապես, որ նա շատ չնեղանա, ապա իմացիր որ դա երբեք ներողության մակարդակին չի հասնի: Իհարկե դու կարող ես քո ասածն ապացուցես, որ ճիշտ ես, ինչքանով էլ դա սխալ լինի, բայց դրա համար կռվել պետք չէ: Մարդ գիտակցելով իր սխալները միշտ պետք է ներողություն խնդրի և ներողամաիտ լինի:

Հեղինակ՝ Մերի Թոռունյան